Անցյալը չի ուսուցանում?
Կիլիկիան հանդիսանում է Հայ հոգու մարմնավորող մի փարոս, որը մեր հատկանիշներից մեկն է բնորոշում: Մենք չենք կոտրվում երբեք անգամ երբ ծնկի ենք իջել:
Կիլիկիան գոյատևել է մինչև 1375 թվականը: Սա Քրիստոնեական վերջին հզոր պատնեշն էր մուսուլման աշխարհի համար և մինչ այսօր ամբողջ միջին ասիան զրկված է այդպիսի մի երկրից, որը պատնեշ կլիներ նրանց : Եվրոպական թագավորները չէին գիտակցում Կիլիկիայի դերը ոչ միայն միջին ասիայի ուժերի հարաբերակցության մեջ այլ նաև հենց Եվրոպայի համար: Բյուզանդիան իր կործանման ուղղին սեփական ձեռքերով կերտեց դեռ 1045 թվականին երբ քայքայեց Բագրատունյաց արքայատոհմը, որը կարող էր պլազդարմ հանդիսանալ ողջ Քրիստոնյա աշխարհի համար և միգուցե ընդհանրապես մոնղոլները, սելջուկները, թյուրքերը չկարողանային առաջ շարժվել ըհնդհուպ մինչև Վիեննայի պարիսպների տակ: Այսպիսով Բյուզանդիայի առաջին սխալը դա նրա արեվմտյան սահմանի ամբողջական քայքայումն էր որը հարթ ուղղի պատրաստեց բոլոր բարբարոսների համար, որը և բերեց 1453 թվականին Բյուզանդիայի վերջնական կործանմանը:
Դիտելով վերը տեղադրված քարտեզը կարելի նկատել թե ինչպիսի առաջխաղացում է ունեցել մոնղոլները իսկ Կիլիկիան արդեն լիովին շրջապատված է մուսուլման աշխարհով:
Եթե նրանք իրենց դաշնակցին չթուլացնեին այն աստիճան որ Հայկական 100 000 մարտունակ բանակը գլխովին չքայքայվեր, ապա մոնղոլները նախ չէին կարողանա հաղթել և առաջ շարժվել Ուրմիայից այն կողմ, քանզի մեր բանակը մի քանի գլուխ բարձր էր թե մարտական կարգապահությամբ թե նրանով որ սեփական հողն է պաշտպանելու և թե զենքի տեսակներով:
Մյուս խոշորագույն սխալը դա նրանց անտարբեր վերաբերմունքն էր Կիլիկիային, որը կարող էր լուրջ դիմադրություն ցույց տար առաջ շարժվող մուսուլմաններին:
Լևոն Զ-Levon VI armenian king of kilikia |
Իզուր չէ որ Հայոց վերջին թագավոր Լևոն Զ-ն արտահայտել է հետևյալ միտքը-Եվրոպան մի օր աղի արցունք կթափի Կիլիկյան Հայաստանին նեցուկ չլինելու համար:
Այսօր նորից Ռուսաստանը դիմում այն քայլին որը դիմեց Բյուզանդիան: Նա պարտավոր է սեփական իսկ անվտանգության համար ստեղծել հարավային կուռ պատնեշ: Բնականաբար այդ պատնեշը Հայաստանը պետք է հանդիսանա: Ռուսաստանի հարավային շրջանում բնակվում են մուսուլմանները, որոնք բացահայտորեն պատրաստ են հարմար առիթի դեպքում սկսկել հակառուսական ապստամբությունը: Առիթ կարող է հանդիսանալ մուսուլման աշխարհի ակտիվությունը կովկասում: Եթե չունենա Ռուսաստանը հարավային հուսալի և հզոր պլասդարմ ապա նա կարող է մասնատվել:
Комментариев нет:
Отправить комментарий