Acta, non verba!
Որն է իմ դերը այս կյանքում?,ուր ենք մենք ընթանում ? Այս հարցը ցանկացած բանական էակ իր կյանքի մեջ գոնե մեկ անգամ հարց է տալիս իրեն: Եվ եկեք միասին փորձենք պատասխանել: Բնականաբար այս հարցը իրեն կարող է տալ Homo sapiens տեսակը որ հենց մենք ենք , մարդիկ: Մարդը ունի բնական կարիքներ` ինքնապաշտպանական, սեռական, այլ ֆիզիոլոգիական պահանջմունքներ որոնք բնորոշ են ոչ միայն մեզ այլ նաև կենդանիներին և մենք չենք տարբերվում կենդանիներից այս պարագայում: Սակայն մենք ունենք հատկանիշներ, ունակություններ, որոնք թույլ են տվել մեզ ավելի ու ավելի զարգանալ, ստեղծել քաղաքներ, կյանքը երկարացնել 20 տարուց մինչև անգամ 100 տարի: Եվ ինչն է այդ ունակությունը որ Աստված շնորհել է մեզ? Կամքը, խիղճը, պատասխանատվությունը: Հատկանիշներ որ բնորոշ են միայն մեզ : Առանց սրանց մարդը չէր կարողանա ստեղծել մարդկային քաղաքակրթությունը :
Այսօր ցավոք մարդ տեսակի գոյությունը վտանգված է, քանզի քայքայվում է հասարակությունը, ազգ գաղափարը, տղամարդու և կնոջ դերերը լղոզված են շատ և շատ այսպես կոչված զարգացած երկրներում:
Մարդը տարբերվում է կենդանիներից նրանով, որ նա կարողանում է գործել ներկայում հանուն ապագայի: Նա կարող է չզգալ ֆիզիկական ցավը հանուն իր նպատակի իրագործման: Այդպես են զարգացել բազմաթիվ ազգեր, մարդիկ զոհել են իրենց հանուն նպատակի: Վարդան Մամիկոնյանը զոհեց իրեն հանուն նպատակի, որը միայն մարդ տեսակին է բնորոշ: Քրիստոսը կրեց տանջանքներ, սակայն երբեք չընկրկեց քանզի նա ուներ նպատակ:
Ցավոք այսօր մարդը չի փայլում իր մարդկային հատկանիշներով: Նա դարձել է այնպիսին ինչպիսին մինչ մարդն էր : Նա եսակենտրոն է:
Աբորտներ, մանկատներ, ծերանոցներ... արժի խոսել սրանց մասին:
Աբորտը մասամբ ընդունելի է երբ կատարվում է մոր կյանքին վտանգ սպառնալու համար, սակայ հակաբարոյական և հակաբնական է երբ կատարվում է սեփական հայացքների, վարքուբարքի համար: Այսօր բազմաթիվ զույգեր դիմում են աբորտի, քանզի նշում են որ երեխայի ծնունդը կխանգարի իրենց և չեն կարողանա վայլել կյանքը: Հիշեցնեմ, որ աբորտը ոչ այլ ինչ է եթե ոչ ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ: Այսօր օրինականացվում է ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ : Ցանկացած զույգ իրավունք ունի հաճույք ստանալու, բայց ոչ երբեք ուրիշի կյանքի հաշվին: Մարդու և ցանկացած ծնողի պարտականությունն է ծնել ու դաստիրակել այնպիսի զավակի, որը իր մարդկային ունակություններով կգերազանցի իրեն ծնողներին: Սակայն այսօր ծնողների մեջ ավելի ու ավելի են շատանում այնպիսիները որոնք բնավ թքած ունեն իրենց պարտականությունների վրա: Երեխան այսօր չի ստանում այն դաստիրակաությունը, որ պիտի ստանա ցանկացած մարդկային ցեղի ներկայացուցիչ:
Այսօր տեխնոլոգիական հեղափոխությունը ծնեց բազմաթիվ սարքեր որոնք հեշտացնում են մարդու կյանքը: Համակարգիչ, հեռուստացույց, հեռախոս բջջային և այլն: Իրոք որ սա կբերի մարդու զարգացմանը սակայն երբ մենք մոտենանք նրանց բանականորեն և օգտագործենք նրանց այն նպատակների համար որի համար ստեղծվել են: Երեխան, որը ճչում է մայրը փոխանակ փորձի հասկանալ լացի պատճառը դիմում է ամենաանարդյունավետ և սխալ դաստիրակությանը, մուլտֆիլմերի օգնությանը: Ամեն անգամ արդեն երեխան մոր անպարտաճանաչության պատճառով կդիմի ագրեսիվ քայլի որ մայրը նրան հանգստացնելու համար մուլտֆիլմ ցուցադրի և դա արդեն դառնում է կյանքին բնորոշ սովորություն երբ երեխան մեծանում է անդաստիարակ:
Մանկապղծություն է երբ մայրը(կամ հայրը) երեխայի ապագան ու ներկան տալիս է բախտի քմահաճույքին և այսպիսով նա թքած ունի երեխայի վրա: Սա ոչ միայն մարդուն բնորոշ հատկանիշ չէ այլ նաև կենդանիներին: Երբեք Կենդանին իր ծագին միայնակ չի թողնում: Այսօր մանկատները լիքն են երեխաներով, որոնք ունեն թե հայր և թե մայր կամ էլ մայր: Այդ մարդ կոչվածները երեխային գցում են մանկատուն, որտեղ երեխան ձեռք է բերում մի շարք բարդույթներ և ցավոք նրանք չեն կարողանում գտնել իրենց տեղը հասարակության մեջ: Երեխայի դաստիրակությունը բարդ գործ է և անհանար է զուգահեռ դաստիրակել 30 երեխայի անգամ եթե շատ ցանկանաս:
Իսկ այսօր օրինական է երբ մայրը տալիս է երեխային մանկատուն: Իհարկե ավելի լավ է երեխային օտարրը դաստիրակի քան այդպիսի արարածը, սակայն սա վկայում է այն որ մեր հասարակությունը հիվանդ է և ցավոք օրեցոր ավելի ու ավելի են դառնում այդպիսի մայրերը: Բնականաբար սա հետևանք է իսկ պատճառը պետք է փնտրել ամեն մեկիս մեջ: Միգուցե մենք սխալ ենք հասկանում ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ բառը ? Ազատություն չի նշանակում ամենակարելիություն այլ, պարտականություններ հասարակության, ապագա սերնդի նկատմամբ: Այսպիսով մենք կորցնում են մարդուն: Ծերանոցները նույնպես դրա լուռ վկան են: Այնտեղ կան տարեցներ որոնք ունեն զավակ: Այդ զավակը ոչ միայն թքած ունի իր ծնողի նկատմամբ այլ նաև հենց իր քանիզ մի օր էլ իր զավակն է իր հետ այդպես վարվելու: Այս երևույթները եղել են և երևի թե դեռ կլինեն սակայն ոչ մի անգամ այսպիսի մասայական երանգ չի ստացել մարդ տեսակի մեջ:
Մենք այլևս չենք կարող թույլ տալ այպսիսի ողբերգությանը, որ վարակի պես տարածվում է: Մենք պատասխանատու ենք մեր հայրերի մեր նախնիների առջև, քանզի մեր գոյությունը հենց նրանցով է պայմանավորված, որոնք զոհվեցին հանուն մեզ: Մենք ոչնչով չենք տարբերվում նրանցից, որոնք այլասեռում են հասարակությունը քանի դեռ լուռ համակերպվում ենք: Միայն մենք կարող ենք փոխել մեր վաղվա դառը իրականությունը և միայն մենք:
Մարդը հասարակական էակ է և նա միայնակ ոչինչ է: Մենք պարտավոր ենք միասնական լինել քանզի մարդկային ցեղի հաջողությունները պայմանավորված են նրա միասնական քայլերով: Acta, non verba!

Комментариев нет:
Отправить комментарий